Հունիսի 6-ին և 7-ին «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»
մտակենտրոնը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի շրջանակում Երևանում
հյուրընկալում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային
գիտաժողովը, որի ընթացքում քննարկվեց համապարփակ անվտանգության և պաշտպանության, ինչպես
նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման
կոնցեպտը։
Քննարկվեցին նաև Հայաստանի՝ տարբեր կախվածություններից ձերբազատման,
ինչպես նաև մեդիադաշտում տիրող իրավիճակի մասին հարցեր։
Անդրադառնալով Հայաստանի՝ տարբեր ոլորտների կախվածություններին՝
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»
մտակենտրոնի հիմնադիր նախագահ Արմինե Մարգարյանն ասաց, որ այդ կախվածությունը Ռուսաստանից
շարունակվում է, և որպեսզի այն վերանա, պետք է բարձրացնել ներքին դիմակայունությունը՝
հասարակությունը պետք է մեկ րոպեի ընթացքում վերափոխվի, ու ողջ հասարակությունը պետք
է կատարի իր վրա դրված գործառույթները։ Այդ մոդելը աշխարհում հաջողված մոդել է։
Արմինե Մարգարյանը կարևորեց կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում՝
հատկապես հակամարտությանն առնչվող։
Ստյոպա Սաֆարյանն էլ ընդգծեց անվտանգային համակարգում քաղաքացիական
հասարակության ներգրավման կարևորությունն ու զինված ուժերի՝ քաղհասարակության վերահսկողության
ներքո գտնվելը։
Միջազգային գիտաժողովը կշարունակվի նաև վաղը, որին կմասնակցեն ՀՀ-ում
Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Ֆինլանդիայի ազգային պաշտպանության
ոլորտում կադրերի պատրաստման ասոցիացիայի Պատրաստվածության և անվտանգության գծով ղեկավարը, Հայաստանում ԵՄ դիտորդական
առաքելության ղեկավարը, հայաստանցի գիտաշխատողներ արտասահմանից, հասարակական գործիչներ
ու փորձագետներ։
Մանրամասն՝ տեսանյութում